EN
AM RU
FAQ
Ինչպե ՞ս ակտիվացնել «Ի՛մ իրավաբանը» քարտը
«Ի՛մ իրավաբանը» քարտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է զանգահարել (011) 99 55 99 հեռախոսահամարով, այնուհետև օպերատորին հայտնել Ձեր քարտի համարը, ինչպես նաև օպերատորի կողմից հարցվող այլ անհրաժեշտ տեղեկությունները (հասցե, հեռախոսահամար և այլն):
Ի ՞նչ ժամկետում պետք է ակտիվացնել «Ի՛մ իրավաբանը» քարտը
«Ի՛մ իրավաբանը» քարտն անհրաժեշտ է ակտիվացնել քարտը գնելուց հետո մեկամսյա ժամկետում: Մեկամսյա ժամկետում քարտը չակտիվացնելու դեպքում, պայմանագրի համաձայն, քարտը համարվում է ուժը կորցրած:
Ի ՞նչ է ենթադրում գրավոր իրավաբանական խորհրդատվությունը
Իրավաբանական մի շարք առերևույթ բարդ հարցեր հաճախ ունենում են անսպասելի պարզ լուծումներ: Անլուծելի թվացող խնդրի արագ պարզաբանումից հետո հաճախ մարդկանց թվում է, թե իրենք լիարժեք ընկալեցին խնդրի իրավական լուծման էությունը, սակայն երբ անհրաժեշտ է լինում ներկայացնել լուծումն այլ անձանց՝ մարդիկ չլինելով իրավաբան մոռանում են այս կամ այն իրավաբանական տերմինը կամ լուծման տրամաբանական շղթայի մի օղակն՝ ինչից լուծումը դառնում է թերի: «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի գրավոր իրավաբանական խորհրդատվության ծառայությունը լուծում է այդ խնդիրը, ծառայությունից օգտվելով Դուք կունենաք Ձեր խնդրի գրավոր լուծման ուղին՝ համապատասխան փաստաթղթի տեսքով, որը կարող եք ներկայացնել պետական և ոչ պետական մարմիններին:
Ի ՞նչ է ենթադրում փաստաթղթերի կազմումը
Պայմանագրի կազմում
Գործարք կատարելիս հուսալի և ապահով պայմանագիրը հետագա խնդիրներից և դատական քաշքշուկներից խուսափելու կարևոր պայման է: «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի « Փաստաթղթերի կազմում» ծառայության ցանկում ներառված է նաև «Պայմանագրի կազմում» ծառայությունը, քանի որ մենք գիտակցում ենք, որ մարդկանց գործարքներն առավել շահեկան դարձնելու համար շատ կարևոր է փոխշահավետ պայմանագրի առկայությունը, ուստի մեր առաջատար մասնագետների միջոցով մենք ձգտում ենք առավել հուսալի, ապահով և փոխշահավետ դարձնել մեր բաժանորդների գործարքները:

Դիմումի կազմում
Մի շարք գործընթացներում քաղաքացիներից պահանջվում է տարատեսակ դիմումների ներկայացում: Գիտակցելով դա մենք «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի «Փաստաթղթերի կազմում» ծառայության ցանկում ներառել ենք նաև «Դիմումի կազմում» ծառայությունը, որով մեր բաժանորդները կարող են օգտվել ինչպես որևէ պետական գերատեսչության կողմից սահմանված ձևի դիմում կազմելու ծառայությունից, այնպես էլ ազատ շարադրանքով դիմում կազմելու ծառայությունից:

Բողոքի կազմում
Մի շարք պետական և ոչ պետական մարմինների աշխատակիցների գործողությունները և որոշումները հնարավոր է բողոքարկել վերադասության կարգով, սակայն շատ քաղաքացիներ նման իրավիճակներում հաճախ բողոքներ չեն ներկայացնում, քանի որ չգիտեն ինչպես դա անել,: «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի «Փաստաթղթերի կազմում» ծառայության ցանկում ներառել ենք նաև «Բողոքի կազմում» ծառայությունը, որի շնորհիվ մեր բաժանորդները կկարողանան առավել արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները:
Ի՞նչ է ենթադրում ներկայացուցչությունը պետական և ոչ պետական մարմիններում
Որոշ մարդիկ աշխատանքային զբաղվածության կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարող կամ չեն ցանկանում իրենց անհրաժեշտ գործողության համար ներկայանալ պետական կամ ոչ պետական մարմին: «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի «Ներկայացուցչություն պետական և ոչ պետական մարմիններում» ծառայության շնորհիվ, Ձեր շահերը պետական և ոչ պետական մարմիններում կներկայացնեն «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի իրավաբանները:
Ի ՞նչ է ենթադրում «Գործարար բանակցության իրավաբանական ուղեկցում»-ը
Յուրաքանչյուր գործարքի նախորդում է բանակցությունների փուլը: Այս առումով «Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի «Գործարար բանակցության ուղեկցում» ծառայությունը հնարավորություն է տալիս մինչ գործարք կնքելը՝ անմիջապես բանակցությունների ընթացքում գտնել հետագա գործարար հարաբերությունների զարգացման շահեկան և առավել արդյունավետ լուծումներ՝ զերծ մնալով հնարավոր ռիսկերից:
Ի ՞նչ է ենթադրում «Գործարքի իրավաբանական ուղեկցում»-ը
«Ի՛Մ ԻՐԱՎԱԲԱՆԸ» նախագծի «Գործարքի իրավաբանական ուղեկցում» ծառայության շնորհիվ մեր բաժանորդներին գործարքների ժամանակ կուղեկցեն փորձառու իրավաբաններ՝ ինչը զերծ կպահի մեր բաժանորդներին հնարավոր ռիսկերից: «Գործարքի իրավաբանական ուղեկցում» ծառայության շրջանակներում մեր իրավաբանները կարող են ուղեկցել մեր բաժանորդներին բնակարանի առուվաճառքի, մեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մի շարք այլ գործարքների դեպքում: